Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Սոյայի թանձրահյութ` ՁԻԱՀ-ի դեմ. ankakh.com

Սոյայի թանձրահյութ` ՁԻԱՀ-ի դեմ. ankakh.com

Սոյան կարող է փրկարար դեղամիջոց դառնալ ՁԻԱՀ-ով հիվանդների համար: Նման եզրահանգման է եկել Միսսուրի նահանգի մոլեկուլյար կենսաբանության ու իմունոլոգիայի համալսարանի հետազոտական խումբը, որն աշխատում է  պրոֆեսոր Ստեփան Սարաֆյանոսի ղեկավարությամբ:


Բժիշկների ուշադրությունը գրավել է EFdA մոլեկուլը, որը դեռևս 2001-ին էին հայտնաբերել սոյայի թանձրահյութ արտադրող ճապոնական Yamasa ընկերության մասնագետները: Պարզվում է, որ  համն ընդգծելու համար կիրառվող այդ միացությունն իր հատկությամբ շատ նման է տենոֆովիր դեղամիջոցին, որը կիրառվում է ՁԻԱՀ-ով հիվանդների բուժման նպատակով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Ընդ որում, այդ տենոֆովիրի արդյունավետությունը ժամանակի հետ թուլանում է, ինչից էլ օրգանիզմը հարմարվում է դրան: Իսկ  EFdA-ի նկատմամբ հիվանդների մոտ հարմարվելու հավանականությունը նվազ է, քանի որ մոլեկուլը շատ ավելի արագ է սկսում գործել ու  ավելի դանդաղ է քայքայվում, քան տենոֆովիրը:

 

Գիտնականներն արդեն փորձարկումներ են կատարել կապիկների վրա. «Այդ կապիկներն այնքան հիվադ էին, որ նախատեսվում էր շուտով քնեցնել նրանց: Սակայն, EFdA-ն ընդունելուց մեկ ամիս անց, նրանք իրենց գերազանց են զգում, իսկ ՁԻԱՀ-ի խտությունը նրանց օրգանիզմում նվազել է»: Ներկայում EFdA-ի արդյունավետությունը ստուգում է ամերիկյան Merck դեղագործական  հսկան:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. f-med.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ